22 փետրվարի 2020 - 13:55 AMT
Կորոնավիրուսի 10 նոր դեպք՝ Իրանում

Իրանում կորոնավիրուսի 10 նոր դեպք է գրանցվել, վարակվածներից ևս մեկը մահացել է, փոխանցում է Reuters-ը:

Այսպիսով, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվն Իրանում 28-ի է հասել, գրանցվել է մահվան 5 դեպք:

Ավելի վաղ, Իրանում կորոնավիրոուսի հետ կապված իրավիճակի և Հայաստանում վարակի հնարավոր տարածման վտանգը հաշվի առնելով՝ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը հորդորել էր այդ երկրի տարածքում գտնվող հայաստանցիներին կապ հաստատել իրենց հետ և տեղեկություն տրամադրել գտնվելու վայրի վերաբերյալ:

Photo. Reuters