22 փետրվարի 2020 - 14:47 AMT
Փետրվարի 23-ին Երևանում +12 աստիճան կլինի

Հանրապետության տարածքում՝ փետրվարի 22-ի ցերեկը, 23-24-ը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամսի 25-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 22-23-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: Տավուշում փետրվարի 23-ին, 24-ին ցերեկային ժամերին կգրանցվի մինչև +17 աստիճան, իսկ Արցախում` մինչև +18։

Երևանում՝ ամսի 22-ի ցերեկը, 23-24-ը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 25-ին սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում` թաց ձյուն, ցածրադիր՝ անձրև: Ամսի 23-ի ցերեկային ժամերին Երևանում +12 աստիճան կգրանցվի։