24 փետրվարի 2020 - 10:33 AMT
Մխիթարյանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ «Ռոմայի» կազմում

Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի Ա Սերիայի 25-րդ տուրում «Լեչչեի» դեմ խաղում գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել:

«Ռոման» այդ խաղում 4 գոլ է խփել: Մխիթարյանի փոխանցումից հետո խաղի հաշիվը 13-րդ րոպեին բացել է թուրք կիսապաշտպան Ջենգիզ Ունդերը:

37-րդ րոպեին Մխիթարյանը հաշիվը դարձրել է 2:0, մյուս երկու գոլը հեղինակել են Էդին Ջեկոն և Ալեքսանդր Կոլարովը:

Սա Ա Սերիայում Մխիթարյանի 5-րդ գոլն էր «Ռոմայի» կազմում:

«Ռոման» 42 միավորով Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում է: