24 փետրվարի 2020 - 15:13 AMT
Վրաստանը դադարեցնում է Իրանի հետ ավիահաղորդակցությունը

Վրաստանի կառավարությունը կորոնավիրուսի ներթափանցումը երկիր բացառելու համար դադարեցնում է Իրանի հետ ավիահաղորդակցությունը, փոխանցում է Aliq-ը:

Վրացական կառավարության տարածած հայտարարության համաձայն՝ ցամաքային սահմանին կգործեն խիստ սահմանափակումներ, սակայն հարկ եղած դեպքում չի բացառվում նաև ցամաքային սահմանի արգելքը:

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ ավիաընկերությունները հնարավորություն կունենան դատարկ ինքնաթիռներով մտնել իրենց երկիր, որ այնտեղ գտնվող իրանցիները կարողանան վերադառնալ:

Ըստ պարզաբանման՝ կորոնավիրուսի տարածման ամենաբարձր ցույցանիշը Չինաստանից հետո Իրանում է:

Ավելի վաղ կիսապաշտոնական ILNA գործակալությունը հայտնել էր, թեԻրանի Ղոմ քաղաքում կորոնավիրուսից զոհերի թիվը 50-ի է հասել: Մահվան նոր ցուցանիշների մասին հրապարակված տվյալները զգալի ավելի շատ են, քան վերջին տվյալները, ըստ որոնց երկրում մահվան 12 դեպք կա, իսկ վարակի՝ 47: