Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) հորդորում է դեղերի շրջանառության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին զերծ մնալ բժշկական դիմակների, հակավիրուսային դեղերի և այլ բժշկական պարագաների գների չհիմնավորված բարձրացումներից, ինչպես նաև շուկայում արհեստական պակասուրդի ստեղծումից:
ՏՄՊՊՀ-ն տեղեկացնում է նաև, որ այս ոլորտում իրականացվում են մշտադիտարկումներ: Հնարավոր խախտումների կամ չարաշահումների դեպքում կհարուցվեն վարչական վարույթներ և կկիրառվեն օրենքով սահմանված պատասխանատվության խիստ միջոցներ:
Բժշկական դիմակները մեծ պահանջարկ ունեն պայմանավորված նոր կորոնավիրուսի տարածման հետ, որը գրանցվել է նաև ՀՀ հարևան Իրանում: Հայաստանը 2 շաբաթով դադարեցրել է ցամաքային հաղորդակցությունն այդ երկրի հետ, իսկ օդային հաղորդակցության հանդեպ կիրառվել է ոչ ամբողջական սահմանափակումներ: Իրանում կորոնավիրուսից արդեն 12 մարդ է մահացել, 47-ի մոտ վիրուսը հաստատվել է: