25 փետրվարի 2020 - 15:46 AMT
Մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Մուբարաքը

91 տարեկանում Կահիրեում մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը, տեղեկացնում է «Կոմերսանտը»` Reuters-ին հղումով:

Մուբարաքը ղեկավարել է Եգիպտոսը 30 տարի՝ 1981-2011թթ.: Նա հրաժարական էր տվել զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ, որոնք «արաբական գարուն» էին անվանվել: 2011-ի ապրիլի 13-ին Եգիպտոսի նախկին նախագահ Մուբարաքը կալանավորվել էր, իսկ ավելի ուշ՝ դատապարտվել ազատազրկման կոռուպցիայի և ցուցարարների շրջանում զոհերի համար: Նա ազատ էր արձակվել 2017-ին: