25 փետրվարի 2020 - 16:21 AMT
ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները Ժնևում «որոշ առանցքային հարցեր են քննարկել»

Փետրվարի 25-ին Ժնևում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը շնորհակալություն է հայտնել հանդիպման և որոշ «առանցքային հարցեր» քննարկելու հնարավորության համար, գրում է ՏԱՍՍ-ը:

Մնացականյանը Ժնևում մասնակցում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանին:

Նախարարների նախորդ հանդիպումը 2019-ի նոյեմբերին էր՝ Լավրովի Երևան կատարած այցի շրջանակում: