27 փետրվարի 2020 - 14:01 AMT
647 ապրանքի մասով մաքսային արտանություններ կլինեն, առնվազն $30 մլն-ի հավելյալ ռեսուրս կգոյանա

Հայաստանի համար ԵԱՏՄ-ից 647 ապրանքի մասով մաքսային արտոնությունը կերկարաձգվի մինչև 2020-ի վերջ, Կառավարությունը հավանություն է տվել ներկայացվող նախագծին:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքով՝ ՀՀ-ի տնտեսության համար առնվազն $30 մլն-ի հավելյալ ռեսուրս է գոյանում այս արտոնությամբ, այսինքն՝ այդքանով պակաս մաքսատուրք կվճարվի:

Մաքսային արտոնություն ստացող ապրանքներից են միսը, կարագը, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրերը, քարերը, դեղորայքը և այլն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ խնայված միջոցները ճիշտ կօգտագործվեն, և արձանագրել, որ արտոնությունը մեքենաներին չի վերաբերում:

2015-2020-ին ՀՀ-ն 930 ապրանքի գծով մաքսային արտոնություն ուներ: 2019-ի դեկտեմբերին, վարչապետի ձեռք բերած պայմանավորվածության համաձայն, մի շարք բացառություններով, արտոնությունը կերկարաձգվի մինչև 2020-ի: