28 փետրվարի 2020 - 17:51 AMT
Sony-ի էլեկտրամոբիլի նախատիպը կփորձարկվի եվրոպական ճանապարհներին

Sony-ի Vision-S էկելտրամոբիլի նախատիպը սկսել են փորաձրկել եվրոպական ճանապարհներին, մասնավորապես՝ Ավստրիայում:

Vision-S էլեկտրամոբիլի նախատիպի պաշտոնական շնորհանդեսը հունվարին էր՝ Լաս Վեգասի CES-2020 էլեկտրոնիկայի ցուցահանդեսում: Ընդ որում, ճապոնական ընկերությունն անմիջապես հայտարարել է, որ մտադիր չէ սերիական էլեկտրամոբիլ արտադրել, գրում է Popmech.ru-ն:

Էլեկտրամոբիլի ստեղծմանը մասնակցել է Magna Steyr ընկերությունը, որը մշակել է էլեկտրամոբիլի պլատֆորմը, ինչպես նաև Nvidia-ն, Continental-ը, Bosch-ը, ZF-ն և Qualcomm-ը, որոնք ստեղծել են մեքենայի բաղադրիչները: Ինքը Sony-ն պատասխանատու էր էլեկտրոնիկայի և ծրագրային ապահովման համար:

Քանի որ Sony-ի հիմնական կապալառուն Magna Steyr-ն է, շոուից հետո մեքենան տեղափոխել են Ավստրիա, որտեղ մասնագետները սկսել են հարմարեցնել նախատիպ սարքն ընդհանուր օգտագործման ճանապարհներին: Թե ինչու է հարկավոր նման նուրբ կարգաբերումներ իրականացնել մի մեքենայի համար, որը սերիական արտադրության չի դրվելու, Sony-ն չի հայտնում: