28 փետրվարի 2020 - 20:59 AMT
Citroën-ի նոր էլեկտրամեքենան ԵՄ-ում ամիսը 20 եվրոյով կտրվի լիզինգով

Ֆրանսիական Citroën-ը ներկայացրել է նոր Ami էլեկտրամեքենան, որը Եվրոպայի տարածքում լիզինգի է տրվելու ամիսը 20 եվրոյով՝ 2 տարով, այնուհետև մեքենան վերադարձնելով։

Engadget-ի հաղորդմամբ՝ մեքենան լիզինգով վերցնելու համար անհրաժեշտ է լինելու վճարել 2644 եվրո։

Երկտեղանոց մեքենան 8-ձիաուժանոց շարժիչ ունի ու կշռում է 485 կգ։ Դրա արագությունը սահմանափակվելու է 45 կմ/ժ արագությամբ, այն կարողանալու է 70 կմ հեռավորություն անցնել։

Մեքենան լիցքավորվելու է սովորական 220V վարդակից։

Citroen-ում կարծում են, որ մեքենան կհետաքրքրի առաջին հերթին քարշերինգային ծառայություններին։ Այն, սակայն, հնարավոր կլինի նաև գնել՝ 6000 եվրո վճարելով։