28 փետրվարի 2020 - 15:24 AMT
Վրաստանում կորոնավիրուսի երկրորդ դեպքն է հաստատվել

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի երկրորդ դեպքը, հայտնում է 1tv.ge-ն:

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի խոսքով՝ վարակը հաստատվել է Իտալիայից վերադարձած Վրաստանի քաղաքացու մոտ:

Գամղրելիձեն նշել է, որ հիվանդի վիճակն այս պահին բավարար է:

Վրաստանում փետրվարի 28-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված երկու քաղաքացի կա:

Փետրվարի 26-ին Վրաստանում հաստատվել էր կորոնավիրուսի առաջին դեպքը․ վարակակիրը 50-ամյա տղամարդ էր, որը ժամանել Իրանից՝ Ադրբեջանի տարածքով։