Թուրքիայի Զինված ուժերի զինծառայող է մահացել սիրիական Իդլիբ նահանգում գնդակոծության հետևանքով։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչությունը հայտնել է նաև 2 վիրավորի մասին, տեղեկացնում է Reuters-ը։
Իրավիճակն Իդլիբում սրվեց, երբ փետրվարի 27-ին «Հայաթ Թահրիր աշ Շամի» ահաբեկիչները լայնածավալ գրոհ սկսեցին Սիրիայի կառավարական զորքերի դիրքերի ուղղությամբ: Սիրիական բանակը պատասխան կրակ բացեց: Գնդակոծման տակ հայտնվեցին նաև թուրք զինծառայողները, որոնք, ըստ ՌԴ ՊՆ-ի, այնտեղ չպետք է լինեին: Արդյունքում թուրքական բանակի 33 զինծառայող սպանվեց, ավելի քան 30-ը՝ վիրավորվեց:
Անկարան հարվածի ու թուրք զինվորների զոհվելու մեջ մեղադրեց Դամասկոսին։ Հարվածից հետո Թուրքիան անվտանգության խորհրդի նիստ գումարեց, որի արդյունքում ընդունված հայտարարությամբ վրեժ խոստացավ սիրիական կողմին։