29 փետրվարի 2020 - 15:24 AMT
Իրանի խորհրդարանի նորընտիր պատգամավորը մահացել է կորոնավիրուսից

Իրանի վերջին խորհրադարանական ընտրություններում Աստանե Աշրաֆիա քաղաքից ընտրված պատգամավոր Մուհամեդ Ալի Ռամազանին մահացել է կորոնավիրուսից։

Մահացած պատգամավորը իրանա-իրաքյան պատերազմի վետերան էր։ Հայտնի չէ, թե որտեղ է նա վարակվել, վերջին օրերին բժիշկները պայքարում էին նրա կայնքի համար, գրում է Haqqin.az-ը՝ Mehr գործակալությանը հղումով։

Իրանում 4 պատգամավոր է վարակվել կորոնավիրուսով, ինչպես նաև երկրի առողջապահության փոխնախարարն ու փոխնախագահը։ Ըստ պաշտոնական տվյալների` Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 34-ի։

Photo. Reuters