29 փետրվարի 2020 - 17:44 AMT
Իրան այցելած 2 ադրբեջանցի կորոնավիրուսով են վարակվել

Ադրբեջանի ևս երկու քաղաքացու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Նրանք եղել են Իրանի Իսլամական Հանրապետությունում:

Վեստին հայտնում է, որ այդ քաղաքացիներն արդեն տեղափոխվել են հատուկ ռեժիմի ինֆեկցիոն հիվանդանոց, երկուսի մոտ էլ վիրուսը հաստատել է:

Ադրբեջանի քաղաքացիներն այս պահին կայուն վիճակում են:

Վերջին տվյալներով Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է մոտ 590-ի, մահացել է 43 մարդ: Ավելի վաղ Ադրբեջանում 1 դեպքի մասին էր հաղորդվել: