2 մարտի 2020 - 10:51 AMT
Մարության. Երևանի փողոցները շուտով փոշեկուլ մեքենաներով կմաքրվեն

Փոշեկուլ մեքենաները շուտով կսկսեն մաքրել Երևանի պողոտաներն ու հիմնական փողոցները, հայտարարել է քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Սա, իհարկե, դեռ սկիզբն է. այս մեքենաներից դեռ շատ կունենանք։ Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման պարկը շարունակում է համալրվել»,- գրել է Մարությանը:

Մարությանը հայտնել է, որ փոշեկուլ մեքենաները օգնության կհասնեն համայնքային հիմնարկի սանմաքրման աշխատակիցներին։