2 մարտի 2020 - 11:47 AMT
Վարչապետը մամուլի նոր խոսնակ ունի

Մանե Գևորգյանը նշանակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար: Կառավարության ղեկավարը ստորագրել է համապատասխան որոշումը:

Փաշինյանի նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ազատվել էր աշխատանքից հունվարի 19-ին:

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով.Մանե Գևորգյանին նշանակել վարչապետի մամուլի քարտուղար»,-ասվում է որոշման մեջ:

Մանե Գևորգյանն աշխատել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռությունում՝ որպես միջազգային լրատվամիջոցների հետ կապերի համակարգող: