Սեուլի իշխանությունները հայց են ներկայացրել դատախազություն «Շին-չոնջիի վկայության տաճար» աղանդի 12 առաջնորդի դեմ՝ մեղադրելով նրանց կորոնավիրուսով հազարավոր մարդկանց վարակելու մեջ:
Նրանք մեղադրվում են սպանության, վնաս պատճառելու և վարակիչ հիվանդությունների տարածման վերահսկողության օրենքը խախտելու մեջ, տեղեկացնում է BBC-ն:
Հարավային Կորեայում կորոնավիրուսից 21 մահ կա:
Ըստ պաշտոնական տվյալների՝ կորոնավիրուսի բռնկումը Հարավային Կորեայում սկսվել է Տեգու քաղաքից, որտեղ այդ աղանդի հետևորդները վարակել են միմյանց ծիսական արարողության ժամանակ, որից հետո արդեն վիրուսը տարածվել է երկրում:
Բժիշկները հետազոտել են այդ աղանդի բոլոր 230,000 անդամին, և նրանցից մոտ 9000-ը հայտնել է, որ կորոնավիրուսի ախտանշաններ ունի:
Աղանդի 88-ամյա հիմնադիր Լի Ման Խին ևս հետազոտվել է, արդյունքները դեռևս հայտնի չեն:
Մարտի 2-ի տվյալներով՝ Հարավային Կորեայում կորոնավիրուսով 4212 հիվանդ կա: Աշխարհում այդ թիվն արդեն գերազանցել է 89,000-ը, իսկ մահացածներինը՝ 3000-ը, վկայում են SCMP-ի տվյալները:
Մարտի 1-ի վաղ առավոտյան Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության հաստատված առաջին դեպքն էր գրանցվել։ Պացիենտը ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, ով կնոջ հետ օդանավով ժամանել էր փետրվարի 28-ին` Թեհրանից։