2 մարտի 2020 - 12:29 AMT
Ադրբեջանում լայնածավալ զորավարժություններ են

Ադրբեջանում լայնածավալ զորավարժություններ են մեկնարկել: Ինչպես հայտնել է այդ երկրի պաշտպանության նախարարությունը, հրամանատարաշտաբային զորավարժություններն անցկացվում են ըստ զորքերի նախապատրաստման 2020-ի ծրագրի:

Դրանք կշարունակվեն մինչև մարտի 6-ը, գրում է Haqqin.az-ը:

Զորավարժություններն անցկացվելու են տեղանքում, քարտեզների, տեղանքի մանրակերտերի և տեղեկատվական տեխնոլոգիաների լայն կիրառմամբ: Կհստակեցվեն հաշվարկները, ժամանակային ցուցանիշները, կստուգվեն կառավարման համապատասխան մարմինների հետ ընդունված որոշումների իրականացման ծրագրերը:

2019-ին Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ 13 զորավարժություն են անցկացրել, 2020-ին դրանց քանակն ավելի շատ կլինի: Ադրբեջանը նաև կշարունակի արդիական զենք գնել Թուրքիայից»:

Ընթերցեք նաև. Թուրքիան արդիական զենք ու ռազմատեխնիկա կմատակարարի Ադրբեջանին