2 մարտի 2020 - 13:05 AMT
Ռոբին` հայկական ռոբոտ, որն օգնում է հիվանդանոցում գտնվող երեխային հաղթահարել սթրեսը

Երեխաների բուժման պրոցեսին ռոբոտ է «մասնակցում»՝ Robin-ը, որն օգնում է հաղթահարել մենակությունն ու բուժման ընթացքը դարձնել ավելի հետաքրքիր:

Expper Technologies-ի ստեղծած ռոբոտը երեխաներին ներգրավում է խաղերի և զրույցների մեջ՝ նվազեցնելով միայնության զգացումը և մեղմացնելով բուժման ընթացքում հնարավոր սթրեսը, որոշ ցավոտ պրոցեդուրաներից հետո հնարավոր ընկճվածությունը:

Հոբոտը հաղորդակցվում է նրանց հետ արհեստական բանականության շնորհիվ, զրույցներ վարում իրական ժամանակում և յուրաքանչյուրի հետ շփման ընթացքում անհատականացնում իր «մոտեցումը»:

Նա կարող է խոսել երեխայի հետ սիրելի խաղի կամ մրգի մասին, հարցնել նրա որպիսությունը, սկսել ու շարունակել խոսակցությունը:

Ռոբոտին կիրառում են Հայաստանի Wigmore կլինիկայում: Ավելի վաղ այն լավագույնն էր ճանաչվել Product Hunt հարթակում՝ դառնալով օրվա նախագիծ։