2 մարտի 2020 - 15:33 AMT
Երևանում առաջին ջրային կրկեսի ելույթները մարտի փոխարեն ապրիլին կլինեն

Մարտի 6-8-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախատեսված ուկրաինական Waterland ատրակցիոն շոուի՝ ջրային կրկեսի ելույթները մարտի փոխարեն կկայանան ապրիլի 17-19-ին:

Փոփոխությունը պայմանավորված է Հայաստանում գրանցված կորոնավիրուսով հիվանդացության առաջին դեպքի հետևանքով դպրոցներում գարնանային արձակուրդների տեղափոխվելով և հասարակական վայրերում կուտակումների ոչ ցանկալի լինելով:

Բոլոր նրանք, ովքեր արդեն ձեռք են բերել եռօրյա շոուի տոմսեր, կարող են Waterland ատրակցիոն շոուին մասնակցել ապրիլի 17-ին, 18-ին և 19-ին:

Նմանատիպ ջրային շոու ՀՀ-ում առաջին անգամ է անցկացվելու: Waterland-ում կրկեսին բնորոշ սովորական հարթակին փոխարինում է ջրային հարթակը, շատրվանները մոտ 170 տոննա ջուր են արձակում, ինչն ուղեկցվում է լուսային և ձայնային էֆեկտներով։