2 մարտի 2020 - 18:14 AMT
Ամերիաբանկը՝ մշակույթի կողքին. «Հայկական ոդիսականը. Նռան գույները» փառատոնը մեկնարկել է

ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնի Freer Gallery-ում փետրվարի 29-ին «Երախտիքի խոսք Փարաջանովին» միջոցառմամբ մեկնարկել է «Հայկական Ոդիսականը. Նռան գույնը» փառատոնը։

Կարևորելով հայ մշակույթի ներկայացվածությունը արտերկրում` Ամերիաբանկը հանդես է գալիս որպես փառատոնի գլխավոր կորպորատիվ հովանավոր: Փառատոնն իրականացվում է PostClassical Ensemble-ի և ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության կողմից:

Այն ներառում է ֆիլմերի ցուցադրումներ և համերգային ծրագրեր։

Փառատոնի գլխավոր միջոցառումը Վաշինգտոնի Ազգային տաճարում է լինելու մարտի 4-ին՝ ժամը 19։30-ին: Համերգի ընթացքում ելույթ կունենան դուդուկահար Ջիվան Գասպարյանը, Ջիվան Գասպարյան-կրտսերը, հանրահայտ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը: PostClassical Ensemble-ը Անխել Հիլ-Օրդոնեսի ղեկավարությամբ կկատարի հայտնի կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի՝ հատուկ այս համերգի համար գրված ստեղծագործությունը։ Համերգը կուղեկցվի սիրիահայ նկարիչ Գևորգ Մուրադի մուլտիմեդիա նկարազարդումներով։ Միջոցառումներին Հայաստանից Վաշինգտոնում ներկա կլինեն մշակութային, հասարակական և քաղաքական գործիչներ:

Փառատոնն ավարտվելու է մարտի 14-ին՝ Վաշինգտոնի Ազգային պատկերասրահում, անվանի ամերիկահայ ռեժիսոր Ռուբեն Մամուլյանին նվիրված ֆիլմերի ցուցադրությամբ:

Միջոցառումների մանրամասներին կարելի է ծանոթանալ PostClassical Ensemble կայքում: