4 մարտի 2020 - 10:39 AMT
Թորոսյան. Կորոնավիրուսի 12 թեստի արդյունքները բացասական էին

Մարտի 4-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի բոլոր 12 փորձանմուշը բացասական արդյունք են ցույց տվել, վիրուսի վարակման նոր դեպք չի գրանցվել, հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Ավելի վաղ մարտի 3-ին Թորոսյանը հայտարարել էր, որ Միլան-Երևան չվերթի բոլոր 69 ուղևորը ստուգվել են, նրանցից մեկը հոսպիտալացվել էր՝ լաբորատոր պայմաններում լրացուցիչ ստուգումներ անցկացնելու համար:

Մարտի 1-ին հայտարարվել էր, որ Իրանից ժամանած ՀՀ քաղաքացու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, նա հոսպիտալացվել էր, նույն չվերթի ևս 31 ուղևոր կարանտինում են գտնվում Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում: