4 մարտի 2020 - 11:05 AMT
Սամվել Մայրապետյանը հետախուզվում է

Խոշոր գործարար Սամվել Մայրապետյանի հանդեպ հետախուզում է հայտարարվել: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց անձնական երաշխավորությունը վերացվել է և քննիչը կալանավորման միջնորդություն է ներկայացրել դատարան, տեղեկացնում է «Հայկական ժամանակը»:

Տեղեկությունը հաստատել է ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը: Պատճառն այն է, որ Մայրապետյանին թույլատրվել էր մեկնել արտերկիր բուժման, բայց վարույթն իրականացնող մարմնի կանչով նա չի ներկայացել և անձնական երշխավարություն ստանձնած անձինք չեն կարողացել ապահովել ՀՔԾ նրա ներկայանալը:

Գործարարի համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել և 15 մլն դրամ վճարել հայտնի նյարդավիրաբույժ, պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար, Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի մամուլի խոսնակ տեր Վահրամ քահանա Մելիքյանը: Այն ժամանակ ՀՔԾ-ն երաշխավորներին հայտնել էր, որ իրենց պարտականությունները չկատարելը հանգեցնում է պատասխանատվության։ Քննիչը որոշում է կայացրել Ֆանարջյանի և Վահրամ Քահան Մելիքյանի վճարած 30 մլն դրամը պետեկամուտ դարձնել:

Մայրապետյանը մեղադրվում է $7 մլն կաշառք ստանալուն օժանդակելու մեջ: ՀՔԾ-ն նրան թույլատրել էր արտերկիր մեկնել 2019-ի հունվարին: