4 մարտի 2020 - 17:22 AMT
ԱՆ. Փաշինյանի անվտանգության աշխատակցի մոտ կորոնավիրուսի կասկածներ չկան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակցի մոտ կորոնավիրուսի կասկածներ չկան: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Վերջինս վատառողջ է եղել, անցել է որոշակի հետազոտութուններ և այժմ իրեն լավ է զգում»,- ասվում է գրառման մեջ:

ՀՀ-ում կորոնավիրուսի 1 հաստատված դեպք կա:

Մարտի 4-ի տվյալներով՝ նոր կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում գերազանցել է 92,000-ը, ավելի քան 3000 մարդ մահացել է: Չինաստանի սահմաններից դուրս մահացել է 166 մարդ: