4 մարտի 2020 - 20:11 AMT
Հենրիխ Մխիթարյանը հայր է դարձել

Ծնվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ու Բեթի Վարդանյանի որդին։

Այս մասին ասվում է իտալական ակումբի թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում։

Երեխայի անունը Համլետ են դրել։

Հենրիխի ու Բեթիի պսակադրությունն անցել էր Վենետիկի Սբ Ղազար կղզում՝ 2019-ի հունիսին: