5 մարտի 2020 - 10:50 AMT
Ոստիկանական օպերացիա՝ «Վստրեչի Ապերի» և նրա մերձավորների տներում

Ոստիկաններն առանց թույլտվության մտել են քրեական հեղինակություն համարվող Արամ Վարդանյանին և նրա հարազատներին պատկանող` Արցախի 17 հասցեում գտնվող տուն, հայտնել է Վարդանյանի փասատաբաններից Երվանդ Վարոսյանը:

Ըստ փաստաբանի` դեպքը եղել է մարտի լույս 5-ի գիշերը՝ ժամը 02:40-ի սահմաններում: Նրա խոսքով՝ Վարդանյանին և հարազատներին պատկանող տներ են մտել «հարյուրավոր ոստիկաններ, կատարել հափշտակություններ»:

PanARMENIAN.Net-ին ոստիկանությունից ասացին, որ միջադեպն ավելի ուշ կմեկնաբանեն:

Թարմացում․ «Վստրեչի Ապերի» տանը ոստիկաններն աշխատել են՝ քրգործի շրջանակում անձին ձերբակալելու որոշմամբ

Վարդանյանի փաստաբանը տեղեկացրել է նաև, որ դեպքի հետ կապված՝ նույն հասցեում մամուլի ասուլիս է կայանալու:

2020-ի հունվարի Արամ Վարդանյանը հայտնել էր, թե իր շրջապատի հանդեպ ոստիկանանկան տեռոր է իրականացվում: 2017-ի հուլիսին քրեական հեղինակություն համարվող Վարդանյանը մեղադրվել էր առևանգում կազմակերպելու մեջ, գործի շրջանակում խուզարկություն էր կատարվել Վարդանյանի առանձնատանը, իսկ նրա նկատմամբ հայտարարվել էր միջազգային հետախուզում։ Հոկտեմբերի 4-ին նա Դուբայից էքստրադիցիայի էր ենթարկվել և կալանավորվել: Ավելի ուշ նա համաներմամբ ազատ էր արձակվել։