5 մարտի 2020 - 11:31 AMT
«Վստրեչի Ապերի» տանը ոստիկաններն աշխատել են՝ քրգործի շրջանակում անձին ձերբակալելու որոշմամբ

Քրեական հեղինակություն համարվող Արամ Վարդանյանին («Վստրեչի Ապեր») և նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տներում կոնկրետ քրեական գործի շրջանակում ոստիկանության ծառայողներն իրականացրել են գործողություններ՝ ունենալով նախաքննական մարմնի` անձին ձերբակալելու մասին որոշում, PanARMENIAN.Net-ին ասացին ոստիկանությունից:

Դեպքի մասին այլ մանրամասներ դեռ չեն ներկայացվում:

Ավելի վաղ Վարդանյանի փաստաբանը հայտնել էր, թե «հարյուրավոր ոստիկաններ» առանց թույլտվության մտել են Վարդանյանին և նրա հարազատներին պատկանող տուն:

Կարդացեք նաև.Ոստիկանական օպերացիա՝ «Վստրեչի Ապերի» և նրա մերձավորների տներում