ԱՄՆ Այովա նահանգի 64-ամյա բնակիչ Բոբի Կարոզերսը 2 տարվա ազատազրկման է դատապարտվել ճագարին փայտով մահացու հարվածներ հասցնելու և կենդանու գլուխը կտրելու համար, փոխանցում է Fox News-ը։
Կարոզերսը 2019-ի դեկտեմբերին էր ձերբակալվել, երբ կենդանիների «Դե Մոյն» ապաստանի աշխատակիցները հայտնաբերել էին ճագարին։ Նրանք ասել էին, որ Կարոզերսը վերջին մարդն էր, որ լքել է ապաստանը։
Տղամարդը պատմել է, որ ճագարի սպանության համար փայտ է օգտագործել, իսկ հետո կտրել է դրա գլուխն ու ականջները։ Հարցին, թե ինչու է այդ արարքը կատարել, նա հայտնել է, որ քաղցած էր։