10 դեկտեմբերի 2008 - 18:04 AMT
Հայաստանն ու ԵՄ-ն համաձայնագիր են ստորագրել օդային հաղորդակցման ոլորտում
Բրյուսելում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Ֆրանսիայի Եվրոպական հարցերով նախարար Ժան-Պիեռ Ժուայեն եւ Բենիտա Ֆեռերո-Վալդները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Համայնքի միջեւ օդային հաղորդակցությունների որոշակի ասպեկտների մասին համաձայնագիր»: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Համաձայնագիրը Հայաստանի համար կհեշտացնի համագործակցությանը ավիացիոն ոլորտում Եվրոպական Միության անդամ երկրների, ինչպես նաեւ Շվեյցարիայի, Լիխտենշտեյնի, Իսլանդիայի եւ Նորվեգիայի հետ:

Տվյալ համաձայնագիրը չեղյալ է համարում Հայաստանի եւ ԵՄ անդամ երկրների միջեւ գոյություն ունեցող երկկողմ համաձայնագրերում առկա բոլոր սահմանափակումներն ըստ ազգային հայտանիշի: Այսուհետ ԵՄ ցանկացած ավիափոխադրող կարող է չվերթներ իրականացնել ԵՄ եւ Հայաստանի միջեւ: