6 մարտի 2020 - 11:18 AMT
Վրաստանում կորոնավիրուսով վարակի միանգամից 5 նոր դեպք կա

Մարտի 5-ին Վրաստանում կորոնավիրուսով վարակման միանգամից 5 նոր դեպք է գրանցվել: Այդպիսով, մարտի 6-ի տվյալներով, այդ երկրրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 9-ի:

Բարձր ջերմություն ունի հիվանդներից միայն մեկը, տեղեկացնում է «Sputnik Գրուզիան»:

Ընդհանուր առմամբ, ինֆեկցիոն հիվանդանոցի առանձին բաժանմունքում 24 պացիենտ կա, նրանցից 2-ն ինքնուրույն են դիմել բժշկի գիշերը: Իրենք ասել են, որ վերջերս են վերադարձել Իտալիայից և ինքնամեկուսացման մեջ էին:

Վրաստանի 44-ամյա քաղաքացու վիճակը, որը ծանր էր տանում հիվանդությունը, բարելավվել է: Այդ մասին հայտնել է ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկ Թենգիզ Ցերցվաձեն:

Վրաստանում մարտի 2-ից 2 շաբաթավ փակվել են դպրոցներն ու մանկապարտեզները: Վիրուսի տարածումը կանխելու նպատակով խորհուրդ է տրվել չեղարկել զանգվածային միջոցառումները: