9 մարտի 2020 - 11:53 AMT
Վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել՝ Եվրոպական միության կառույցներ։

Հայաստանի կառավարության ղեկավարը հանդիպումներ կունենա Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հետ։

Բրյուսել այցի շրջանակում Փաշինյանը կհանդիպի նաև Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Դոնալդ Տուսկին։