9 մարտի 2020 - 12:20 AMT
Ապրիլից Ուֆա-Երևան չվերթներ կլինեն

Nordwind ավիաընկերությունը ապրիլի 21-ից Ուֆա-Երևան-Ուֆա պարբերական չվերթներ կիրականացնի, հայտնում է ՄԿ-Ուֆա-ն:

Թռիչքները կիրականացվեն երեքշաբթի օրերին, Embraer 190 ինքնաթիռով, որը կարող է տեղափոխել 110 ուղևոր: Քաղաքների միջև թռիչքի տևողությունը մոտ 2,5 ժամ է:

Ավիաընկերությունն արդեն հայտնել է տոմսերի վաճառքի մասին:

2019-ի նոյեմբերին հայտարարվել էր, որ «Ազիմուտ» ավիաընկերությունը ևս Ուֆա-Երևան չվերթներ է սկսելու 2020-ից: