9 մարտի 2020 - 12:23 AMT
ՈւԵՖԱ-ն կորոնավիրուսի պատճառով հրաժարվել է նախախաղային ձեռքսեղմումներից

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության՝ ՈւԵՖԱ-ի անցկացրած խաղերի ընթացքում կորոնավիրուսի փատճառով ֆուտբոլիստներն այլևս խաղից առաջ չեն սեղմի մրցակիցների և մրցավարների ձեռքը, հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Որոշումն ընդունվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկով, կորոնավիրուսի տարածումը նվազեցնելու նպատակով:

Չինաստանից մեկնարկած վարակի հազարավոր դեպքեր են գրանցվել աշխարհի 100-ից ավելի երկրում: Եվրոպայում վարակի օջախ է համարվում Իտալիան, վիրուսով վարակման դեպքեր են գրանցվել Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Շվեցարիայում և այլուր: Ավելի վաղ կորոնավիրուսի պատճառով Իտալիայի Ա Սերայում մի քանի խաղ էր հետաձգվել: