9 մարտի 2020 - 13:45 AMT
ԴԱՀԿ պետի ժպ-ն աշխատանքից ազատման դիմում է գրել

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Դավիթ Բեգինյանը մարտի 9-ին աշխատանքից ազատվելու դիմում է գրել։

Բեգինյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2019-ի հուլիսի 19-ին:

Նա 1999-ից տարբեր պաշտոններ է զբաղեցրել ԴԱՀԿ-ում: 2013-2019-ին եղել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ: