9 մարտի 2020 - 15:15 AMT
Գայի պողոտայում երթևեկությունը կփոփոխվի

Երևանի Գայի պողոտայում մարտի 10-ից երթևեկությունը կփոփոխվի:

Նպատակն է Գայի պողոտա - Մոլդովական - Լվովյան փողոց խաչմերուկից մինչև Գայի պողոտա - Նանսենի փողոց խաչմերուկ հատվածում, ինչպես նաև Գայի պողոտա - Թոթովենցի փողոց խաչմերուկում մեծացնելու երթևեկության թողունակությունը և հապաղումներից ու խցանումներից խուսափել:

Արդյունքում, Գայի պողոտայի նշված հատվածում՝ երթևեկության երկու ուղղությամբ կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը:

Միաժամանակ՝ Թոթովենցի երթևեկելի 1-ին գոտով դեպի Գայի պողոտա երթևեկող տրանսպորտային միջոցները նշված խաչմերուկում կարող են երթևելել ուղիղ կամ դեպի աջ, նախկինում միայն աջի փոխարեն, իսկ 2-րդ գոտով երթևեկողները կարող են երթևեկել միայն ձախ՝ նախկինում ուղիղ կամ դեպի ձախի փոխարեն: