9 մարտի 2020 - 16:12 AMT
Zivert-ը Երևանում համերգ կտա

Ռուս փոփ-երգչուհի Zivert-ը մայիսի 29-ին համերգ կտա Երևանում՝ Dvin Music Hall-ում:

Կենդանի հնչեղությամբ համերգը կմեկնարկի ժամը 20:00-ին:

Zivert-ը հայտնի է դարձել 2017-ին «Չակ» և «Անեստեզիա» երգերի շնորհիվ: Ավելի լայն ճանաչում նա ստացել է 2018-ին՝ Life թրեկի թողարկումից հետո: 2019-ի սեպտեմբերին նա թողարկել է Vinyl դեբյուտային ալբոմը: