9 մարտի 2020 - 16:45 AMT
Սամվել Մայրապետյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է գործարար Սամվել Մայրապետյանին կալանավորելու` Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը, PanARMENIAN.Net-ին ասացին ՀՔԾ-ից:

Մարտի 3-ին գործարար Սամվել Մայրապետյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, նրա հանդեպ ընտրված խափանման միջոց անձնական երաշխավորությունը վերացվել էր և ՀՔԾ քննիչի կողմից միջնորդություն ներկայացվել դատարան` կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու:

2018-ի հոկտեմբերի 9-ին Մայրապետյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 38-311 հոդվածի հատկանիշներով (Կաշառք ստանալուն օժանդակելը)։ Դեկտեմբերի 27-ին նա 30 մլն դրամ գրավով ազատ էր արձակվել։ Նրա համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել առողջապահության նախարարության գլխավոր նյարդավիրաբույժ Ռուբեն Ֆանարջյանը և Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը։

Մայրապետյանին ՄԻԵԴ որոշումից հետո բուժման նպատակով թույլատրվել էր երկրից դուրս գալ 2019-ի հունվարի 25-ին, այդ նպատակով նա տեղափոխվել էր Գերմանիա։