10 մարտի 2020 - 15:17 AMT
ԶՈւ ԳՇ պետն այցելել է Նախիջևանի ուղղությամբ մարտական հենակետեր

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը այցելել է հարավարևելյան ուղղությամբ (Նախիջևան) տեղակայված զորամասեր և մարտական հենակետեր:

Նա ծանոթացել է սահմանագոտու տվյալ հատվածում օպերատիվ իրավիճակին, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակին, մարտական հերթապահության կրման պայմաններին, առաջնագծում իրականացված ինժեներական և ամրաշինական աշխատանքներին:

Զորավարժարաններից մեկում ՀՀ ԶՈւ ԳՇ պետը հետևել է կրակային պատրաստության հրաձգային համալիր նոր վարժության կատարման ընթացքին, տվել համապատասխան հանձնարարականներ: