10 մարտի 2020 - 17:48 AMT
Երևանում 100 մետրանոց սեքվոյա տնկելը նպատակահարմար չէ

Երևանում սեքվոյա տնկելը նպատակահարմար չէ, ծառը չափազանց բարձր է՝ մինչև 100 մետր, պահանջկոտ է օդի, խոնավության և հողի նկատմամբ:

PanARMENIAN.Net-ը հարցումով դիմել էր քաղաքապետարան՝ խնդրելով նշել, թե ավագանու անդամ Արթուր Իսպիրյանի՝ քաղաքապետ Հայկ Մարությանին նվիրած սեքվոյայի սերմերն արդյոք տնկվելու են Երևանում կամ ՀՀ մեկ այլ քաղաքում:

«Սեքվոյա Հայաստանում աճում է միայն Իջևանի դենդրոպարկում, որը ներմուծվել է Բաթումից»,- պատասխանել են քաղաքապետարանից՝ չմանրամասնելով՝ ՀՀ-ում տնկվելու են արդյոք այդ սերմերը, թե՝ ոչ:

2019-ին ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանը Երևանին էր նվիրել սեքվոյայի սերմեր՝ փոխանցելով դրանք քաղաքապետ Հայկ Մարությանին: