10 մարտի 2020 - 18:32 AMT
Հակառակորդի կրակոցից պայմանագրային է զոհվել

Մարտի 10-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, հարավարևելյան հատվածում տեղակայված ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի արձակած կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանը (ծնված 1994թ., Արարատի զ/կ):

Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Դեպքի հանգամանքները պարզելու համար քննություն է տարվում: