Իրանում կորոնավիրուսի բռնկման հետևանքով մահացածների թիվը հասել է 354-ի՝ մեկ օրում 63 մարդ է մահացել, հայտարարել է երկրի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Կիանուշ Ջահանպուրը:
Իրանում կորոնավիրուսով վարակված է մոտ 9000 մարդ, տեղեկացնում է Reuters-ը:
Ջահանպուրն Իրանի պետական հեռուստատեսությամբ կոչ է արել մարդկանց խուսափել անհարկի ուղևորություններից և տանը մնալ:
Համաճարակն գրանցվել է այդ երկրի 31 նահանգում: Ամբողջ Իրանում փակ են դպրոցներն ու համալսարանները, չեղարկվել են մեծ մշակութային և մարզական միջոցառումները: Iran Air ավիաընկերությունը մարտի 8-ին հայտնել է անորոշ ժամկետով դեպի Եվրոպա բոլոր չվերթների կասեցման մասին: