11 մարտի 2020 - 17:10 AMT
ՀՀ ՔԿՀ-ներում կորոնավիրուսի կանխարգելիչ աշխատանքներ են տարվում

Արդարադատության նախարարությունը Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակում քրեակատարողական բոլոր հիմնարկներում (ՔԿՀ-ներում) իրականացրել և իրականացնում է կանխարգելիչ անհրաժեշտ աշխատանքներ։

Աշխատանքներն իրականացվում են Առողջապահության նախարարության հետ գործակցությամբ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Զվարթնոց» օդանավակայան ժամանող բոլոր ուղևորները պետք է լրացնեն հասցեական քարտեր, որտեղ ներառվելու է վերջին 14 օրվա ընթացքում նրանց այցելած երկրների մասին տեղեկատվություն: