11 մարտի 2020 - 18:18 AMT
«Ռոմայի» ինքնաթիռի վայրէջքն Իսպանիայում չեն թույլատրել. «Սևիլյայի» դեմ խաղը մարտի 12-ին է

Իտալական «Ռոման» մտադիր էր մեկնել Իսպանիա՝ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի «Սևիլյայի» դեմ արտագնա խաղին մասնակցելու, բայց ինքնաթիռը վայրէջքի թույլտվություն չի ստացել, տեղեկացնում է ակումբի ֆեյսբուքյան էջը:

Ակումբից նշել են, որ ավելի ուշ ՈւԵՖԱ-ն մանրամասներ կհայտնի:

«Սևիլյա» – «Ռոմա» խաղը նշանակված է մարտի 12-ին: Կանխատեսում կա, որ այն կհետաձգվի կորոնավիրուսի պատճառով: «Ռոմայում» է հանդես գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: