12 մարտի 2020 - 11:57 AMT
Մերկել. Գերմանիայի բնակչության 70%-ը կարող է վարակվել կորոնավիրուսով

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը զգուշացրել է, որ երկրի բնակչության 70%-ը կարող է վարակվել կորոնավիրուսով, իսկ դա 58 մլն մարդ է:

Այդ կանխատեսումը Մերկելն արել է առողջապահության նախարար Յենս Շպանի հետ համատեղ մամուլի ասուլիսում, գրում է BBC-ն:

«Կորոնավիրուսի դեմ դեղ դեռևս չկա, պայքարի հիմնական մեթոդները կապված են տարածումը կանխելու հետ: Պետք է ժամանակ շահել»,- ասել է նա:

Մարտի 11-ին Գերմանիայում կորոնավիրուսից մահվան 3-րդ դեպքն է գրանցվել: Մինչ այդ վիրուսի զոհ էին դարձել 78-ամյա մի տղամարդ և 89-ամյա մի կին՝ Էսսեն քաղաքում: Ընդհանուր առմամբ, Գերմանիայում 1296 վարակված կա:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կարելի է որպես պանդեմիա բնութագրել։