ԱՄՆ Կոնգրեսը բանաձև է ընդունել, որով սահմանափակվում են երկրի նախագահ Դոնալդ Թրամփի ռազմական լիազորություններն Իրանի հարցում:
Փաստաթղթին կողմ է քվեարկել Ներկայացուցիչների պալատի 227 անդամ, դեմ՝ 186 կոնգրեսական, գրում է Deutsche Welle-ն:
Փաստաթղթով Թրամփին արգելվում է ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ առանց Կոնգրեսի նախնական հավանության:
«Եթե նախագահ Թրամփը լուրջ է վերաբերվում անվերջ պատերազմները դադարեցնելու իր խոստմանը, նա կստորագրի բանաձևը»,- ասել է բանաձևի նախաձեռնող, դեմոկրատ սենատոր Թիմ Քեյնը:
Սակայն նախագահը կարող է վետո դնել փաստաթղթին:
2020-ի հունվարին ԱՄՆ կողմից Բաղդադի օդանավակայանի հրթիռակոծման հետևանքով սպանվել է իրանցի գեներալ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար Ղասեմ Սոլեյմանին։ Ավիահարվածը հասցվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով, Կոնգրեսը հարձակման մասին նախապես տեղյակ չէր պահվել։