12 մարտի 2020 - 17:15 AMT
Կորոնավիրուսի կանխարգելման համար ԿԲ-ն օգտագործված թղթադրամներն աստիճանաբար կփոխարինի

Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով Կենտրոնական բանկը շրջանառության մեջ գտնվող օգտագործված թղթադրամներն աստիճանաբար կփոխարինի նոր թղթադրամներով: Այդ մասին ասվում է Բանկի հայտարարության մեջ:

ԿԲ-ն նաև հորդորում է հնարավորինս օգտվել անկանխիկ վճարամիջոցներից և առցանց բանկային ծառայություններից:

ՀՀ-ում մարտի 12-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 4 դեպք կա: Հիվանդներից միայն մեկն ունի գանգատներ, բուժում է ստանում: Երեք նոր վարակակիրը վերադարձել են Իտալիայից. նրանցից երկուսը ՀՀ քաղաքացի են, մեկը՝ Իտալիայի: Հայստանում կորոնավիրուսով 3 նոր վարակակրի հետ շփված 57 մարդ մեկուսացվել է: