12 մարտի 2020 - 20:39 AMT
Կորոնավիրուսի 2 նոր դեպք ՀՀ-ում՝ նախկինում մեկուսացվածների շարքերում

ՀՀ-ում կորոնավիրուսի 2 նոր դեպք է հաստատվել, պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Վերջիններս կորոնավիրուսով հիվանդ Էջմիածնի քաղաքացու հետ սերտ շփում ունեցած անձանց շրջանակից են, որոնք մարտի 11-ի երեկոյան մեկուսացվել էին:

Նրանց մոտ դիտվել էր ջերմության բարձրացում, ինչի կապակցությամբ թեստավորվել էին` վիրուսը հաստատվել էր: Այս պահին նրանց ինքնազգացողությունը լավ է, չեն ջերմում:

ՀՀ-ում կորոնավիրուսի 6 հաստատված դեպք կա։

Կարդացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից