12 մարտի 2020 - 21:14 AMT
Փաշինյան. Մարտի 13-ին ՀՀ-ում չեն գործի ուս.հաստատությունները

Մարտի 13-ին ՀՀ-ում կրթական հաստատությունները չեն աշխատի՝ ոչ նախակրթարանները, ոչ դպրոցները, ոչ բուհերը, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վաղն իրավիճակն ավելի մանրամասն կհասկանանք, հետագա անելիքների վերաբերյալ տեղեկություններ կհրապարակենք»,- ասել է նա:

Փաշինյանը հայտնել է նաև, որ ընդհատում է արձակուրդը և մարտի 13-ին խորհրդակցություն կհրավիրվի՝ իրավիճակը գնահատելու համար:

Կորոնավիրուսի դեպքերի թիվը ՀՀ-ում հասել է 6-ի: Մարտի 12-ին հայտարարվել է 2 նոր վարակարի մասին, որոնք սերտ շփման մեջ են եղել մարտի 13-ին վարակի հաստատված դեպք ունեցող երեք քաղաքացիներից մեկի հետ: Երեք քաղաքացիները վերադարձել էին Իտալիայից: Ավելի վաղ՝ մարտի 1-ին հատարավել էր ՀՀ-ում առաջին վարակակրի մասի, քաղաքացին վերադարձել էր Իրանից: