13 մարտի 2020 - 11:51 AMT
Հարյուրավոր քաղցած կապիկներ «փողոցային կռիվներ» են սկսել Թաիլանդում

Թաիլանդում հարյուրավոր քաղցած կապիկներ են «փողոց դուրս եկել»: Նրանց «մրցակից խմբերը» պայքարում են սննդի համար:

Կենդանիները տառապում են սովից, քանի որ զբոսաշրջիկները, որոնք սովորաբար կերակրում էին նրանց, կորոնավիրուսի պատճառով այժմ գերադասում են հեռու մնալ կապիկնեից:

Daily Mail-ը տեսանյութ է հրապարակել Twitter-ի իր միկրոբլոգում:

Կապիկները երկու մրցակից խմբերից են, որոնցից մեկը բնակվում է քաղաքում, իսկ մյուսը՝ տաճարների տարածքում:

Տեղաբնակներն ասում են՝ սովորաբար կապիկների «ավազակախմբերը» չեն հավակնում օտարների տարածքին, սակայն կերակուրի պակասը ստիպել է կենդանիներին խախտել այդ կանոնը: Տեղաբնակներից ոմանք դա վատ նշան են համարում:

Մարտի 13-ի տվյալներով նոր կորոնավիրուսը տարածվել է աշխարհի 118 երկրում, վարակվել է մոտ 125,000 մարդ:

Կարդացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից