13 մարտի 2020 - 12:38 AMT
Մինչև մարտի 23-ը ՀՀ-ում ուս.հաստատությունները փակ կլինեն

Առնվազն մինչև մարտի 23-ը ՀՀ-ում կդադարեցվի կրթական հաստատությունների աշխատանքը, դասեր չեն լինի, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մարտի 12-ին Փաշինյանը հայտնել էր կորոնավիորուսի ևս 2 դեպքի մասին՝ նշելով, որ մարտի 13-ին ուս.հաստատությունները փակ կլինեն:

Նա խորոհուրդ է տվել խուսափել հանրային միջոցառումների մասնակցելուց, առավել ևս այն դեպքում, երբ վիրուսի ախտանշաններ են ի հայտ գալիս:

Ըստ Փաշինյանի՝ կորոնավիրուսի նոր դեպք ՀՀ-ում այս պահին չկա, վիրուսի կանխարգելման հանձնաժողովն ամենաօրյա ռեժիմով է աշխատում, որոշումները արագ են վերանայվում:

ՀՀ-ում վիրուսի հաստատված 6 դեպք կա: Բոլոր հիվանդները Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում են:

Կարդացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից